Հաշվետվություն
2018 ԹՎԱԿԱՆԻ «ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի
12 հունվարի 2019թ. որոշմամբ
1. Հիմնադիրներ` Սերժ Սարգսյան, Արթուր Աղաբեկյան, Միշա Մելքոնյան,Սեդրակ Սեդրակյան, Արշեն (Տիգրան) աբեղա Սանոսյան:
Հիմնադիրները երբեք չեն օգտվել «Մարտիկ» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) միջոցներից:
2. Հոգաբարձուների խորհրդի նախագահ` Արթուր Աղաբեկյան: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն 30 օգոստոսի 2018թ.-ին
միաձայն որոշեց՝ Արթուր Աղաբեկյանին ևս երեք տարի ժամկետով ընտրել Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հոգաբարձուների խորհրդի նախագահը երբեք չի օգտվել Հիմնադրամի միջոցներից:
3. Հոգաբարձուների խորհրդի անդամներ`
3.1 Արշեն (Տիգրան) աբեղա Սանոսյան (Հիմնադրամի 30 օգոստոսի 2018թ.-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ դադարեցվել են լիազորությունները` աշխատանքի բերումով, առավելապես գտնվելով արտերկրում, չի կարողացել մասնակցել խորհրդի աշխատանքներին),
3.2 Մաքսիմ Հակոբյան (Հիմնադրամի 30 օգոստոսի 2018թ.-ի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ դադարեցվել են լիազորությունները` առողջական խնդիրների պատճառով բավականին երկար ժամանակ չի կարողացել մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին),
3.3 Նարեկ Վարդանյան (02.08.2018թ.-ի հիմնադիր, Սեդրակ Սեդրակյանի,առաջարկությամբ),
3.4 Ալեքսանդր Արզումանյան (02.08.2018թ.-ի հիմնադիր, Արթուր Աղաբեկյանի, առաջարկությամբ):
Հոգաբարձուների խորհրդի անդամները երբեք չեն օգտվել Հիմնադրամի միջոցներից:
4. Գործադիր տնօրեն` Սեդրակ Սեդրակյան:
5. Աշխատակազմ`Վահան Սալիբեկյան, Արուսյակ Սեդրակյան, Անուշ Մարտիրոսյան:
6.Հիմնադրամը ֆինանսական հաշվետվությունները պատրաստել է համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջների:
7. Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտը իրականացրել է «ՊԻ ԿԱ ԱՈՒԴԻՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն: Անկախ աուդիտորական եզրակացությունը կցվում է (3 թերթ):
8. Հիմնադրամը բաժնետիրական կապիտալ չունի:
9. Հիմնադրամը սեփական կապիտալի տարրեր չունի:
10. Հիմնադրամը իր փոխկապակցված կողմերի հետ գործարքներ չի իրականացրել:
11. Հիմնադրամը չի հետապնդում քաղաքական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի:
12. Հիմնադրամը ամբողջությամբ վերահսկվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից:
13. Հիմնադրամը իր կանոնադրական խնդիրներն իրականացրել է փոխառություններից և բանկային հաշվում ունեցած դրամական միջոցներից ստացված տոկոսների հաշվին, մասնավորապես.
13.1 Իրավաբանական անձանցից` 36110968 (Երեսունվեց միլիոն հարյուրտաս հազար ինը հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ,
13.2 Ֆիզիկական անձանցից` 520675 (Հինգ հարյուր քսան հազար վեցհարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ,
14. Հիմնադրամի ֆինանսական աղբյուր են հանդիսացել նաև բանկային ներդրմամբ անդամակցության վճարները, այդ թվում.
14.1 Մեկ հարյուր-ական ԱՄՆ դոլար ներդրմամբ 43 (քառասուներեք) հետևյալ մասնակիցների կողմից.
1) Գրիգորյան Հարություն
|
2) Գրիգորյան Միքայել
|
3) Գրիգորյան Ավետիս
|
4) Գրիգորյան Լևոն
|
5) Ղազարյան Լիլիթ
|
6) Մելքոնյան Արմեն
|
7) Սոֆյան Վարդուհի
|
8) Գրիգորյան Գեղամ
|
9) Տոնոյան Արտաշ
|
10) Տոնոյան Վաչե
|
11) Տոնոյան Դավիթ
|
12) Խալթախչյան Գոհար
|
13) Տոնոյան Տիգրան
|
14) Գրիգորյան Համլետ
|
15) Տոնոյան Արամ
|
16) Մնացականյան Եվա
|
17) Գալստյան Հակոբ
|
18) Գալստյան Արամ
|
19) Գալստյան Էմմա
|
20) Գալստյան Արփի
|
21) Գալստյան Անի
|
22) Աթամալյան Արեգա
|
23) Աթամալյան Անուշ
|
24) Գասպարյան Անդրանիկ
|
25) Շահինյան Լևոն
|
26) Վարդանյան Բագրատ
|
27) Մարտիրոսյան Արմեն
|
28) Գևորգյան Բագրատ
|
29) Մանուկյան Արմեն
|
30) Ներսեսյան Ներսես
|
31) Հակոբյան Մովսես
|
32) Հակոբյան Մերի
|
33) Հակոբյան Արմինե
|
34) Վարդանյան Լուսի
|
35) Սիմոնյան Ազատուհի
|
36) Վարդանյան Նարեկ
|
37) Մարության Էդուարդ
|
38) Կարապետյան Արայիկ
|
39) Գրիգորյան Մանվել
|
40) Սարգսյան Սամվել
|
41) Ամիրյան Վահե
|
42) Սարոյան Վաղինակ
|
43) Ֆահրադյան Սոնա
|
14.2 Մեկ հարյուր ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ներդրմամբ 16 (տասնվեց) հետևյալ մասնակիցների կողմից.
1) Մանուկյան Անահիտ
|
48250 դրամ,
|
2) Մանուկյան Լիոնա
|
48250 դրամ,
|
3) Մանուկյան Ալեք
|
48250 դրամ,
|
4) Մանուկյան Միքայել
|
48250 դրամ,
|
5) Մուրադխանյան Բաբկեն
|
48250 դրամ,
|
6) Սեխլեյան Գևորգ
|
48250 դրամ,
|
7) Օհանյան Լիլիթ
|
48250 դրամ,
|
8) Ղուկասյան Նատալիա
|
48250 դրամ,
|
9) Հովհաննիսյան Անդրանիկ
|
48250 դրամ,
|
10) Առուշանյան Ռուբեն
|
48250 դրամ,
|
11) Մնացականյան Լևոն
|
50000 դրամ,
|
12) Ավանեսյան Դիանա
|
50000 դրամ,
|
13) Սաղյան Գեորգի
|
48250 դրամ,
|
14) Սաղյան Սաթենիկ
|
48250 դրամ,
|
15) Խաչատրյան Արթուր
|
48250 դրամ,
|
16) Սարգսյան Սուրեն
|
50000 դրամ:
|
15. Հիմնադրամը 31.12.2018թ. դրությամբ ունի 12504 (տասներկու հազարհինգ հարյուր չորս) մասնակից, որից`
ա) 2002-2016թ.թ. ժամանակահատվածում 12404 (տասներկու հազար չորսհարյուր չորս) մարդ,
բ) 2017թ.-ին ավելացել է 6 (վեց) մարդ,
գ) 2018թ.-ին ավելացել է 94 (իննսունչորս) մարդ, այդ թվում,
1) 43 (քառասուներեք) մարդ` յուրաքանչյուրը 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար մասնակցության վճար, բանկային ներդրմամբ,
2) 16 (տասնվեց) մարդ` յուրաքանչյուրը 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մասնակցության վճար, բանկային ներդրմամբ,
3) 35 (երեսունհինգ) մարդ` յուրաքանչյուրը 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մասնակցության վճար, Հիմնադրամի ստացված տոկոսներից զոհված զինծառայողների, ազատամարտիկների անունը հավերժացնող հետևյալ անունները.
Զոհվել է 1992թ.-ին
1) Գևագունց Արսեն
|
2) Գյորգյան Ֆուրման
|
3) Գյուլումյան Ժիրայր
|
4) Գյուրջյան Արթուր
|
5) Գրիգորյան Ալբերտ
|
6) Գրիգորյան Ալիկ
|
7) Աբրահամյան Հրանտ
|
8) Աբրահամյան Մհեր
|
9) Աբրահամյան Ռաֆայել
|
10) Աբրահամյան Ռոբերտ
|
11) Աբրահամյան Ռուդիկ
|
12) Աբրահամյան Սերյոժա
|
132) Աբրահամյան Սուրեն
|
14) Աբրահամյան Վարուժան
|
15) Աբրահամյան Վիտալիկ
|
16) Ադամյան Արմեն
|
17) Ադամյան Մհեր
|
Զոհվել է 1993թ.-ին
18) Գրիգորյան Աբել
|
19) Գրիգորյան Աբրիկ
|
20) Աբրահամյան Հայկ
|
21) Աբրահամյան Յուրիկ
|
22) Աբրահամյան Ռաֆիկ
|
23) Աբրահամյան Սեյրան
|
24) Աբրահամյան Վազգեն
|
25) Աբրահամյան Վաղինակ
|
26) Աբրահամյան Վոլոդյա
|
27) Ադամյան Արարատ
|
28) Ադամյան Կարմեն
|
29) Ադամյան Մարսել
|
30) Ադամյան Ռուդոլֆ
|
Զոհվել է 1994թ.-ին
31) Գևորգյան Վովա
|
32) Աբրահամյան Մելսիկ
|
33) Աբրահամյան Սերգեյ
|
34) Աբրահամյան Սլավիկ
|
Զոհվել է 1999թ.-ին
35) Գրիգորյան Ալյոշա:
16. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը 29740521 (Քսանինը միլիոն յոթ հարյուր քառասուն հազար հինգ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ
17. Հարկային պարտավորությունների ու այլ վճարների գծով Հիմնադրամը իր միջոցները ուղղել է հետևյալ ուղղությունների.
1) եկամտային հարկ անձնակազմի աշխատավարձի գծով` 1545884 դրամ,
2) եկամտային հարկ ֆիզիկական անձանց վճարված գումարների այլ ծառայությունների գծով` 528418 դրամ,
3) շահութահարկի գծով` 6749458 դրամ,
4) պարտադիր կուտակայինի գծով` 26802 դրամ,
5) դրոշմանիշային վճարների գծով` 44000 դրամ
18. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը 17248155 (Տասնյոթ միլիոն երկու հարյուր քառասունութ հազար հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ, որը օգտագործվել է հետևյալ Ծրագրերի իրականացման համար.
18.1 ՊԲ պայմանագրային զինծառայողի կնոջ, սուր լեյկոզով հիվանդ, Նունե Սարգսյանի բուժման ծախսերի մասնակի փոխհատուցում` 1123595 դրամ,
18.2 Զոհված զինծառայող Խաչատրյան Մերուժանի մոր Կաքավ Ենոքյանին վիրահատության ծախսերի մասնակի փոխհատուցում` կոնքազդրային հոդերի պրոթեզավորման սարքի տրամադրում` 1123595 դրամ,
18.3 Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած Դավիթ Սարգսյանին դեղորայքի տրամադրում` 203228 դրամ,
18.4 ԱՀ Շահումյանի շրջանի (ք.Քարվաճառ) վերաբնակեցման Ծրագրի շրջանակներում, համագործակցաբար Քաշաթաղի վարչակազմի հետ տասը ընտանիքներին շինափայտի տրամադրում` 5520000 դրամ,
18.5 Մարտական խնդիր կատարող երեք ՊՇ հրամանատարական կետերի կահավորման մասնակցություն` 714160 դրան,
18.6 Երևանի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցին զինվորական հանդերձանքի տրամադրում` 300000 դրամ,
18.7 ԱՀ Քարվաճառ շրջանի սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքների անդամներին ձմեռային հագուստի տրամադրում` 1400000 դրամ,
18.8 ԱՀ ոստիկանության ռազմավարական խորությունում ծառայություն իրականացնող անձնակազմին ակոսափոխ հրացանների տրամադրում` 1300000 դրամ,
18.9 ՈՒսումնական Ծրագրերի շրջանակներում Ստեփանակերտի Իվանյանի անվան վարժարանին օդամղիչ հրացանների և մանրագնդակների տրամադրում` 423000 դրամ,
18.10 Ամանորի նախօրերին, այցելություն և նվերների հանձնում մարտական հերթապահության մեջ ընդգրկված ՊՇ-ներ` 260000 դրամ,
18.11 Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցի ռազմագիտության դասարանի կահավորման, համալրման աջակցություն և զինվորական համազգեստի տրամադրում, Գեղարքունիկի մարզի Սևան քաղաքի հ.6 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանի կահավորման, վերանորոգման և տեխնիկական համալրման աջակցություն` 3981700 դրամ,
18.12 Միանվագ դրամական օգնություն` վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին` 561798 դրամ,
18.13 Միանվագ դրամական օգնություն` 1992թ.-ից ՊԲ-ում ծառայող, մարտական ուղի անցած ենթասպա Անուշ Գյուլաբունցին` 337079 դրամ:
Առդիր` 3 (Երեք) թերթ:
Գործադիր տնօրեն` Ս. Սեդրակյան
Գլխավոր հաշվապահ` Վ. Սալիբեկյան