«ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

  • 1.1. «Մարտիկ» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպություն է, որը հետապնդում է ռազմական կրթության և գիտության զարգացմանն աջակցելու պատրաստակամություն` միավորելով Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների քաղաքացիներին և իրականացնում է համապատասխան բարեգործական ծրագրեր: 
  • 1.2. Հիմնադրամը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, գործող օրենսդրության և սույն Կանոնադրության համաձայն: 
  • 1.3. Հիմնադրամը չի հետապնդում քաղաքական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի: 
  • 1.4. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում, այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: 
  • 1.5. Հիմնադրամի պաշտոնական անվանումն է. հայերեն` «Մարտիկ» հիմնադրամ, ռուսերեն՝ Фонд «Мартик», անգլերեն՝ "Martik" Foundation: 
  • 1.6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Երևան, Գ. Չաուշի 60: 
  • 1.7. Հիմնադրամի հիմնադրողներն են՝
Սերժ Ազատի Սարգսյան 30.06.1954 AE 0333333 001 30.06.1999 ք.Երևան, Ձորափ, տուն 72
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան 24.11.1963 AE 0604030 001 31.07.2000 Պռոշյան ավան, շենք 2, բն. 32
Միշա Գվիդոնի Մելքոնյան 18.10.1952 AA 0449062 014 04.07.1996 ք.Երևան, Րաֆֆու փող., 73 շենք, բն. 13
Սեդրակ Գերասիմի Սեդրակյան 20.02.1955 AA 0315109 001 07.03.1996 ք.Երևան, 16-րդ թաղ. 29 շ. բն. 80
Արշեն (Տիգրան) աբեղա Սանոսյան 19.03.1974 AC 0241098 046 01.04.1998 Կոտայքի մարզ, գյուղ Բուժական

2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ,  ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

      

2.1 Հիմնադրամի  շահառուներն  են`

 

  • 2.1.1 Հիմնադրամի հնարավոր շահառուներն են՝ Հայաստանի Հանրապետությունը, ԱՀ-ը, ՀՀ և ԱՀ ազատամարտիկները և նրանց ընտանքիները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, սփյուռքը, երիտասարդությունը, իրավապահ համակարգի և պաշտպանական բնագավառի աշխատակիցները,  զինվորականները, ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսները, ուսանողները (կուրսանտները) ՀՀ բանակաշինության գործում ավանդ ունեցող անձիք:

 

  • 2.2  Հիմնադրամի նպատակներն են՝

 

  • 2.2.1 Աջակցել ՀՀ և ԱՀ անվտանգությանը և պաշտպանությանը սպառնացող վտանգի չեզոքացմանը:
  • 2.2.2 Նպաստել ազգային, հոգևոր և պետական արժեքների, հայկական մշակույթի   պահպանմանն ու տարածմանը:
  • 2.2.3 Նպաստել ազգային համերաշխությանը և միասնականությանը:
  • 2.2.4 Խթանել ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
  • 2.2.5 Աջակցել ՀՀ և ԱՀ զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանը:
  • 2.2.6 Ազատամարտիկներին և նրանց ընտանքիներին, զոհված ազատամարտիկների ընտանքիներին նյութական և ֆինանսական աջակություն ցուցաբերելը

 

  • 2.3  Հիմնադրամի խնդիրներն են՝

 

  • 2.3.1 ՀՀ, ԱՀ, սփյուռքի հայաշատ համայնքներում նվիրատուներ, նվիրաբերղներ ներգրավվելուն ուղղված միջոցառումների կազմակերպումը և անցկացումը:
  • 2.3.2 ռազմա-կրթական, մարզամշակութային կյանքի աշխուժացմանը և տարածմանը, կրթական և մասնագիտական հմտությունների զարգացմանը նպաստող ծրագրերի մշակումը և իրականացումը:
  • 2.3.3 ազատամարտիկների արժևորմանը և խրախուսմանը նպաստող իրականացնող ծրագրերի մշակումը և իրականացումը:
  • 2.3.4 Կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի ծրագրերի մշակումը և իրականացումը:

 

3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

3.1. Հիմնադրամի իրավունքները

  • ա) Հիմնադրամը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցման պահից, 
  • բ) Հիմնադրամն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ, ունի կլոր կնիք, դրոշմակնիք և պաշտոնաթուղթ, առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ բանկում ՀՀ և օտարերկրյա արժույթով, կարող է ունենալ խորհրդանիշ, իր անունից կարող է ձեռք բերել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, 
  • գ) Հիմնադրամն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը և գործունեության ձևերը, Հիմնադրամը սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների և խնդիրների իրականացման համար իրավունք ունի` 
  • - ներկայացնել և պաշտպանել Հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը այլ հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, 
  • - տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին, հիմնել մամուլի և լրատվության այլ միջոցներ, 
  • - օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, ստանալ, վարձակալել կամ այլ պայմաններով, այդ թվում` անվճար օգտագործել անշարժ գույք, հիմնական միջոցներ, տրանսպորտ, օրենքով չարգելված այլ գույք, 
  • - ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ, 
  • - կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և գործարքներ, 
  • - օտարել, վարձակալության և անվճար օգտագործման հանձնել ցանկացած անշարժ և շարժական գույք, 
  • - օրենքով սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, 
  • - իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում` կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիների, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ այլ պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան, 
  • - ինքնուրույն կազմակերպել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` արտարժույթով: 
  • - ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից, 
  • - իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

3.2. Հիմնադրամի պարտականությունները

  • Հիմնադրամը պարտավոր է ` 
  • ա) գործել ՀՀ Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան, 
  • բ) հրապարակել իր գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը, 
  • գ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում, 
  • դ) տարին մեկ ՀՀ արդարադատության նախարարությանը տեղեկացնել իր գործունեության շարունակման մասին, 
  • ե) ՀՀ արդարադատության նախարարության պահանջով նրան ներկայացնել իր բարձրագույն մարմնի որոշումները: Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործել միայն իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար:

3.3. Հիմանադրամի պատասխանատվությունը

  • Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով` օրենքով սահմանված կարգով: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների և մասնակիցների պարտավորությունների համար, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում Հիմնադրամի պարտավորությունների համար:

4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

4.1.Հիմնադրամի կառավարման բարձրագույն և վերահսկողություն իրականացնող մարմինը Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` հոգաբարձուների խորհուրդ), որը բաղկացած է 3 անդամից:

4.2. Ընդհանուր ժողովի իրավասությունը

  • Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է առաջադրվել ցանկացած գործունակ ֆիզիկական անձ, ով ընդունում է Հիմնադրամի կանոնադրությունը և Հիմնադրամի ծրագրերի իրականացմանը կներգրավի ոչ պակաս, քան 1000 (հազար) ներդրողի (այսուհետ` մասնակից): 
  • Հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության և լիազորությունների դադարման կարգը սահմանվում է օրենքով ու սույն կանոնադրությամբ: 
  • Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ:

4.3. Հիմնադրամի ղեկավար մարմինը

Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում` 

  • ա) Հիմնադրամի գործունեության ռազմավարական ծրագրերի հաստատումը, 
  • բ) Հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը, 
  • գ) Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը, 
  • դ) հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրության մասին որոշումների ընդունումը, 
  • ե) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը, 
  • զ) Հիմնադրամի վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշում ընդունելը, 
  • է) հոգաբարձուների խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը, 
  • ը) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը, 
  • թ) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների մասին որոշումների ընդունումը, 
  • ժ) Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը, 
  • ժա) օրենքով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:

4.4.Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

  • Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից` տարին մեկ անգամ: Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել հոգաբարձուների խորհրդի նախագահի կամ հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ` բացառությամբ սույն կանոնադրության 4.3. կետի §ա-դ¦ ենթակետերով նախատեսված որոշումների, որոնք ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 2/3-ով: Նույն կետի §ե¦ ենթակետով նախատեսված որոշումն ընդունվում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով: 
  • Հոգաբարձուների խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև Հիմնադրամի վերակազմակերպման, լուծարման ու կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում) որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4.5.

  • Հոգաբարձուների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Հիմնադրամի գործունեության կառավարումն իրականացնում է հոգաբարձուների խորհրդի նախագահությունը, որը գլխավորում է հոգաբարձուների խորհրդի նախագահը: 
  • Հոգաբարձուների խորհրդի նախագահությունը կազմավորվում է Հիմնադրամի հիմնադիր անդամներից: Հոգաբարձուների խորհրդի նախագահությունը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը, հաստատված կարգով տնօրինում է Հիմնադրամի գույքը, լուծում է Հիմնադրամի գործունեության հետ կապված ընթացիկ հարցերը, իրականացնում է հոգաբարձուների խորհրդի կողմից վերապահված այլ լիազորություններ: 
  • Հոգաբարձուների խորհրդի նախագահությունն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք անցկացվում են առնվազն 3 ամիսը մեկ անգամ:

4.6. Հոգաբարձուների խորհրդի նախագահը

  • Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը կառավարում է հոգաբարձուների խորհրդի նախագահը, որը` 
  • ա) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի և նախագահության աշխատանքները, 
  • բ) գումարում է հոգաբարձուների խորհրդի և նախագահության նիստերն ու նախագահում դրանք, 
  • գ) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը, 
  • դ) գործում է Հիմնադրամի անունից, ներկայացնում և պաշտպանում է նրա շահերը, 
  • ե) անմիջականորեն կամ գործադիր տնօրենի միջոցով ղեկավարում է Հիմնադրամի աշխատակազմի գործունեությունը, 
  • զ) ներկայացնում է Հիմնադրամի գործադիր տնօրենի թեկնածությունը, 
  • է) կնքում է պայմանագրեր և այլ գործարքներ, 
  • ը) բանկերում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ, 
  • թ) հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ լուծում է այլ հարցեր: 

4.7. Հիմնադրամի գործադիր տնօրենը

  • Հիմնադրամի աշխատանքների ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Հիմնադրամի գործադիր տնօրենը, որը` 
  • ա) նախապատրաստում է հոգաբարձուների խորհրդի նիստերը, 
  • բ) ներկայացնում է Հիմնադրամը քաղաքացիների, այլ կազմակերպությունների, ձեռնարկությունների և պետական մարմինների հետ հարաբերություններում, 
  • գ) համակարգում է Հիմնադրամի աշխատանքները, 
  • դ) ղեկավարում է աշխատակազմի գործունեությունը, 
  • ե) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Հիմնադրամի աշխատակիցներին, 
  • զ) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ, 
  • է) իր իրավասության սահմաններում կնքում է պայմանագրեր, 
  • ը) գործում է առանց լիազորագրի, 
  • թ) տալիս է լիազորագրեր, 
  • ժ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

4.8. Հիմնադրամի վերահսկիչ հանձնաժողովը

  • 1. Հիմնադրամի վերահսկիչ հանձնաժողովն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի կողմից` երեք տարի ժամկետով և հաշվետու է նրան: Վերահսկիչ հանձնաժողովը հսկողություն է իրականացնում Հիմնադրամի ղեկավար մարմինների գործունեության նկատմամբ, ստուգում է ֆինանսական և մյուս փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, հետևում է գույքի պահպանմանը, Հիմնադրամի բարձրագույն ու ղեկավար մարմինների որոշումների կատարմանը: 
  • 2. Հիմնադրամի վերահսկիչ հանձնաժողովը կարող է որոշումներ կայացնել, եթե քվեարկությանը մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Վերահսկիչ հանձնաժողովում որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: 
  • 3. Վերահսկիչ հանձնաժողովը նաև կարող է Հիմնադրամի գույքի տնօրինման մասին եզրակացություն ներկայացնել հոգաբարձուների խորհրդին:

5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

  • 5.1. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք: 
  • 5.2. Հիմնադրամի հիմնադիրը նրա սեփականության նկատմամբ բաժնեմասի իրավունք չունի: Հիմնադիրների կողմից Հիմնադրամին հանձնած գույքը Հիմնադրամի սեփականությունն է: 
  • 5.3. Հիմնադրամի սեփականության գոյացման աղբյուրներն են. 
  • - հիմնադիրների ներդրումները, 
  • - Հիմնադրամի մասնակիցների մասնակցության վճարները, 
  • - ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները, 
  • - Հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները, 
  • - օրենքով չարգելված այլ միջոցները: 
  • 5.4. Հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար: 
  • 5.5. Հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերում վարչակառավարչական ծախսերի մասնաբաժնի չափը սահմանվում է 10 %: 
  • 5.6. Հիմնադրամի մասնակիցների ներդրած գումարներն անձեռնմխելի են և կարող են օգտագործվել միայն Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանը սպառնացող վտանգի դեպքում` ՀՀ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հիմնադրամի նախագահի համաձայնությամբ: Սույն ենթակետի դրույթները փոփոխման ենթակա չեն և պետք է անվերապահորեն ընդունվեն հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից: 
  • 5.7. Հիմնադրամի հիմնադիր գումարից ստացված բանկային տոկոսներն ուղղվում են Հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը: 

6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ և ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ

  • 6.1. Հիմնադրամի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը) իրականացվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով: 
  • 6.2. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ: Եթե կանոնադրությունը չի փոփոխվում հոգաբարձուների խորհրդի կողմից, ապա փոփոխություններ կատարելու իրավունքը իրականացնում է դատարանը` Հիմնադրամի մարմինների դիմումի հիման վրա: 
  • 6.3. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամը կարող է լուծարվել` 
  • 1. եթե Հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ. 
  • 2. եթե հնարավոր չէ հասնել Հիմնադրամի նպատակներին և հնարավոր չէ կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ. 
  • 3. Հիմնադրամի կողմից սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում. 
  • 4. օրենքով նախատեսված այլ դեպքերում: 
  • 6.4. Հիմնադրամը լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: 
  • 6.5. Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է պետական բյուջե: