«ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ

2002-06-06

Person image

Հայրենակիցնե՛ր, մեր անկախության կերտման ճանապարհին ստիպված ենք եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ: Այսօր կարող ենք վկայել, որ մեր սերունդը իր խնդիրը կատարել է պատվով. ազգի լավագույն զավակների արյան գնով հաջողվել է հաղթանակել մեզ պարտադրված պատերազմում, հաջողվել է ողջ աշխարհին ապացուցել, որ հայի ազատության գրավականը նրա անկոտրում ոգին է ու անսահման հայրենասիրությունը: Այսօր էլ սակայն պատերազմը չի ավարտվել, պարզապես տեղափոխվել է այլ հարթություն. հիմա եկել է հերոսների կյանքի գնով ազատագրված հայրենիքը շենացնելու, նրա պաշտպանությունն ու անվտանգությունը ամրապնդելու, ժողովրդի համար տնտեսական բարեկեցությունն ու արժանավայել կենսամակարդակը ապահովելու պահը: Այս կարեւորագույն նպատակը իրագործելու համար նորից անհրաժեշտ է համախմբվել, ի մի բերել մեր ազգի հզոր ներուժը, կարողությունները, կամքը:
«Մարտիկ» հիմնդրամը ստեղծվել է Հայաստանի հզորացմանը նպաստելու, նրա պաշտպանությունը ամրապնդելու նպատակով, իսկ այդ ազգանվեր գործին օգտակար լինելը յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքն է:
Սիրելի հայրենակիցնե՛ր,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի եւ ողջ ժողովրդի անունից կոչ եմ անում Ձեր ավանդը ներդնել այս ազգանպաստ գործում, դառնալ «Մարտիկ» հիմնադրամի մասնակիցներից մեկը: Հիշենք, որ մեր դատավորը լինելու է պատմությունը, ուստի իրավունք չունենք սխալվելու:

 

 

Հարգանքներով՝
գեներալ - լեյտենանտ
Ս. ՕՀԱՆՅԱՆ

Վերադառնալ ցանկ