- English |
- Հայերեն
«ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
18.06.2019
2019-06-18
Հունիսի 17-ին տեղի ունեցավ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցում էին խորհրդի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Նարեկ Վարդանյանը, Օնիկ Գասպարյանը, Արամ Հովհաննիսյանը և խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանը: Նիստին հրավիրված էին նաև հիմնադրամի տնօրենը, հաշվապահը և իրավաբանը:
Նիստի օրակարգում ներառված էր հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցը: Հիմնադրամի իրավաբանը փոխանցեց, որ անհրաժեշտ է կանոնադրությունը ամբողջովին համապատասխանեցնել ՀՀ «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջներին, հստակեցնել հիմնադրամի շահառուներին:
Կանոնադրության նշված կետերի փոփոխության վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում: Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ որոշվեց կատարել համապատասխան փոփոխությունները և դիմել ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու համար: