«ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

15.01.2018

2018-01-15

Person image

   Այսօր ԱՀ ՊՆ Քրիստափոր Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանը ունի հարյուրից ավել սաներ Արցախից և Սյունիքի մարզից: Փայլուն դաստիարակություն են ստանում մեր ապագա հայորդիներն ու դուստրերը ԱՀ ՊՆ Քրիստափոր Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանում:
    Մարտիկ հիմնադրամը 2018 թվականին մի շարք ծրագրեր է իրականացնելու վարժարանի ղեկավարության հետ՝ հրաձգարանների կահավորում, հրաձգության մրցումների կազմակերպում և հրավիրյալ մասնագետների աջակցությամբ Արցախի ճանաչողական էքստրիմ դասընթացներ:
    Սկիզբը դրված է և ակնկալում ենք այլ կազմակերպությունների աջակցությունը:

Վերադառնալ ցանկ