«ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12. 02. 2018

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

        2017 թվականին Մարտիկ հիմնադրամը շարունակել է իրականացնել մի շարք ծրագրեր, որի մի մասը նախորդ տարիների սկսած ծրագրերի շարունակությունն է (այցելություն մարտական դիրքեր, հրաձգության դասընթացներ, հրաձգության մրցումներ, Արցախյան պատերազմի մասնակից, հետագայում ապրիլյան քառօրյային առանձնահատուկ դերակատարություն ունեցած ազատամարտիկներին և նրանց ազատամարտիկ զավակներին բարոյական և սոցիալական աջակցություն):  ԱՀ ոստիկանության հետ իրակա- նացվել են առանձնահատուկ ծրագրեր (սահմանամերձ շրջաններում ապրող ապրիլյան քառօրյային մասնակից ազատամարտիկներին ակոսափող հրացանների նվիրատվություն, 2017 թվականին առաջնագծում մարտական խնդիր կատարելիս վիրավոր զինվորներին դրամական օգնություն և մի շարք այլ ծրագրեր):

        Որպես    նոր ծրագիր սկիզբ է դրվել ԱՀ ՊՆ Քրիստափոր Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանի հետ համագործակցությունը, որը լինելու է  շարունակական:

Հ/հ

Ծրագրի անվանումը

Ծրագրի արժեքը (ՀՀ դրամ)

Ծանոթություն

1

2017 թ. Ամանորի նախօրեին ԱՀ հարավարևելյան սահմանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին այցելություն և նվերների հանձնում

1,014,000

ԱՀ կառավարության և «Մետաքսկոմբինատ» ՓԲԸ-ի հետ համագործակցաբար

2

Արցախում հրաձգության դասընթացների անցկացում, մրցումների կազմակերպում և դաշտային պարապմունքների անցկացում

7,434,100

ԱՀ Ոստիկանության, ԱՀ սպորտային հրաձգության ֆեդերացիայի և «Ասպար Արմս» ՍՊԸ-ի հետ համագործակցաբար

3

ԱՀ ՊԲ-ում ծառայությունը շարունակող մոտ 300 ազատամարտիկ սպաներին «Արտադրված է Արցախում» ապրանքանիշով նվերների հանձնում

3,016,000

ԱՀ կառավարության, «Մետաքսկոմբինատ» ՓԲԸ-ի և Արցախի ազատամարտիկների միության հետ համագործակցաբար

4

ԱՀ Քաշաթաղի շրջանի մոտ 500 ազատամարտիկներին սոցիալական աջակցություն

8,137,000

ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի և «Մետաքսկոմբինատ» ՓԲԸ-ի հետ համագործակցաբար

5

ԱՀ Հադրութի շրջանի մոտ 500 ազատամարտիկներին սոցիալական աջակցություն

7,637,921

ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի և «Մետաքսկոմբինատ» ՓԲԸ-ի հետ համագործակցաբար

6

«Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդուհի Գևորգյանի բուժման աջակցություն

449,438

«Արա Ասրյան» ԱՁ-ի հետ համագործակցաբար

7

Սահմանամերձ շրջաններում ապրող և զորահավաքային կազմում ընդգրկված ազատամարտիկներին դաշտային հանդերձանքի տրամադրում

2,554,400

«Հայդուկ» ՍՊԸ-ի հետ համագործակցաբար

8

Վերականգնողական բուժում անցնող վիրավոր զինվորներին այցելություն և «Արտադրված է Արցախում» ապրանքանիշներով նվերների հանձնում

403,000

ԱՀ կառավարության և «Մետաքսկոմբինատ» ՓԲԸ-ի հետ համագործակցաբար

9

Մարտական խնդիր կատարելիս վիրավորված և հետագայում վերականգնողական բուժում անցնող զինվորներին դրամական օգնության տրամադրում

2,696,616

-

այդ թվում`

9.1

Արմենակ Առուստամյան

112359

20.12.2015 Հադրութ

9.2

Արման Մովսիսյան

112359

12.04.2009 Շամշադին

9.3

Գրիշա Առաքելյան

112359

15.03.2014 Հադրութ

9.4

Արթուր Բաղդասարյան

112359

11.05.2017 Խաղաղապահ զորքեր

9.5

Անդրեյ Վարդումյան

112359

ապրիլ 2016 Մարտակերտ

9.6

Շանթ Ղազարյան

112359

05.04.2016 Թալիշ

9.7

Թաթուլ Հարությունյան

112359

18.04.2017 Մարտակերտ

9.8

Դավիթ Բաղիկյան

112359

10.04.2017 Մատաղիս

9.9

Դավիթ Թադևոսյան

112359

22.04.2017 Հադրութ

9.10

Ազնավուր Բալեյան

112359

22.11.2016 Մարտունի

9.11

Կորյուն Կիրակոսյան

112359

08.02.2016 Մարտակերտ

9.12

Հովհաննես Պողոսյան

112359

13.05.2016 Թալիշ

9.13

Դավիթ Սարգսյան

112359

15.08.2015 Իջևան

9.14

Ռոլանդ Սահակյան

112359

04.04.2016 Թալիշ

9.15

Հարութ Սևլիկյան

112359

09.11.2017 Ջաբրայիլ

9.16

Հարութ Բաբայան

112359

07.06.2016 Թալիշ

9.17

Նարեկ Գրիգորյան

112359

28.02.2017 Իջևան

9.18

Արմեն Գևորգյան

112359

15.07.2017 Հաթերք

9.19

Ավետիս Զարգարյան

112359

04.04.2016 Թալիշ

9.20

Արսեն Հովակիմյան

112359

21.08.2017 Մարտունի 3

9.21

Ալբերտ Դալլաքյան

112359

24.06.2016 Հադրութ

9.22

Գագիկ Արզանյան

112359

25.09.2017 Ջաբրայիլ

9.23

Դավիթ Հակոբյան

112359

2012 թ. Խաղաղապահ զորքեր

9.24

Դանիել Դավթյան

112359

02.04.2016 Մատաղիս

ԸՆԴԱՄԵՆԸ

33,342,475

Մարտիկ հիմնադրամի

հոգաբարձուների խորհրդի նախագահ՝                 Ա.ԱՂԱԲԵԿՅԱՆ

Կարդալ ավելին

2018-02-02

15.01.2018
Person image

   Այսօր ԱՀ ՊՆ Քրիստափոր Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանը ունի հարյուրից ավել սաներ Արցախից և Սյունիքի մարզից: Փայլուն դաստիարակություն են ստանում մեր ապագա հայորդիներն ու դուստրերը ԱՀ ՊՆ Քրիստափոր Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանում:
    Մարտիկ հիմնադրամը 2018 թվականին մի շարք ծրագրեր է իրականացնելու վարժարանի ղեկավարության հետ՝ հրաձգարանների կահավորում, հրաձգության մրցումների կազմակերպում և հրավիրյալ մասնագետների աջակցությամբ Արցախի ճանաչողական էքստրիմ դասընթացներ:
    Սկիզբը դրված է և ակնկալում ենք այլ կազմակերպությունների աջակցությունը:

Կարդալ ավելին

2018-01-15

15.01.2018

Մարտիկ հիմնադրամը միանում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի  կոչին և փոխանցում է 500000 ՀՀ դրամ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար բացված հատուկ հաշվեհամարին և կոչ է անում ՀՀ-ում գործող կազմակերպություններին իրենց մասնակցությունը ունենալ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժումը արտերկրում կազմակերպելու նպատակով:

Կարդալ ավելին

2018-01-15

30. 12. 2017.
Person image

Տասամյա ավանդույթի համաձայն ՙՄարտիկ՚ հիմնադրամը այս անգամ Արցախի հարավային սահմաններում էր։

Կարդալ ավելին

2017-12-30

29. 12. 2017
Person image

< Մարտիկ > հիմնադրամը այս անգամ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ համագործաքցաբար Քաշաթաղի շրջանում այցելել է հարյուրավոր ընտանիքների:

Կարդալ ավելին

2017-12-29

15. 12. 2017
Person image

«Մարտիկ» հիմնադրամի ծրագրերի շրջանակում 2017թ. ապրիլ ամսից սկսած պարբերաբար այցելել եմ ապրիլյան պատերազմի և զինծառայության ընթացքում թշնամու կողմից վիրավորված զինծառայողների, ովքեր իրենց վերականգոնղական բուժումն են անցկացնում Միքաելյան հիվանդանոցի վերականգողական կենտրոնում, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական /Մուրացան/ հոսպիտալում, Երևանի Կարմիր Խաչի կենտրոնում, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Տեսակցելով և շփվելով իրենց առողջության վերականգման համար պայքարող անկոտրում երիտասարդներին, նրանց հույսը չկորցրած ծնողների ջանքն ու ապրումները, միանշանակ է , որ նրանք բոլորը նախևառաջ բարոյական ու հոգեբանական, պարզ մարդկային շփման ու զորակցության կարիք ունեն:

Ծանոթանալով՝ յուրաքանչյուր երիտասարդի անձնական կյանքին, մինչ ծառայության անցնելը նրանց կենսակերպին, ընտանեական դրությանը, հասկանում ես, որ նրանք բոլորն էլ ծառայության են անցել իրենց կամքով և մեծ պատրաստակամությամբ: Անգամ նրանցից շատերը զրույցների ընթացքում ասում են, որ ապաքինվելու դեպքում վերադառնալու են ծառայության: Նրանց բոլորի ծնողների աչքերում մայրական ցավն ու տառապանքն է, մյուս կողմից հույսը և իրենց որդիներին կազդուրված տեսնելու համար պայքարը, բայց որ ամենակարևորն է նրանք բոլորն էլ գիտակցում են, որ իրենց որդիները մերօրյա հերոսներ են, նրանք ցավ են ապրում, բայց միևնույն ժամանակ հպարտ են իրենց տղերքով:

Եվ երբ մենք հանդիպում ենք մերօրյա հերոսներին, հասկանում ենք, որ պարտական ենք և նրանց և նրանց նման դաստիրակության տված ծնողներին, նրանցից յուրաքանչյուրը իր հերսական պատմությունն ունի, որի մասին լռում է ու ժպտում:

Ազատուհի Սիմոնյան

Կարդալ ավելին

2017-12-15

07.02.2017
Person image

2016 թ. Մարտիկ հիմնադրամը հավատարիմ իր կանոնադրությանը շարունակել է իրականացնել տասնյակ ծրագրեր, որից 13-ի ֆինանսավորումը ամբողջությամբ ավարտվել են: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է հրաձգության դասընթացներին և Պաշտպանության Բանակի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչը շարունակվելու է նաև 2017 թ.

Հ/հ Ծրագրի անվանում Գումար, դրամ Ծանոթագրություն
1 Արցախում հրաձգության դասընթացների անցկացում և մրցումների կազմակերպում 6708800 «ԼՂՀ Սպորտային հրաձգության ֆեդերացիա» ՀԿ համագործակցությամբ
2 2016 թ. Ամանորի նախօրերին մարտական հերթապահությունում ընդգրկված պաշտպանական բանակի 300 սպաների ընտանիքներին ամանորի նվերների փոխանցում 4650000 Պաշտպանական Բանակի համագործակցությամբ
3 2016թ. Ամանորի նախօրերին 1-ին պաշտպանական շրջանի մարտական դիրքեր այցելություն. Ամանորի նվերիների հանձնում 672000 Պաշտպանական Բանակի, ԼՂՀ Կառավարության համագործակցությամբ
4 Հադրութի շրջանից զոհված ազատամարտիկ Հրաչիկ Բարդանյանի միայնակ ապրող մոր Քնարիկ Բարդանյանի տան տանիքի վերանորոգման համար շինանյութի ձեռքբերում 1813930 Հադրութի շրջանի Մեծ Թաղերի Գյուղապետարանի համագործակցությամբ
5 Ազատամարտիկ Վիգեն Ավետիսյանի դուստր Գալինա Ավետիսյանի ուսման վարձի փոխհատուցում 500000
6 Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայող Արման Լազգյանի արտերկում բուժման աջակցություն 1685393
7 Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանին բուժման աջակցություն 1123595
8 Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայող Դավիթ Ելյանին դրամական օգնություն 224719
9 Սիրիայից Արցախ վերաբնակեցված Վրեժ Ասմարյանի կնոջ` Հասմիկ Ասմարյանի բուժման համար դրամական աջակցություն 2305618
10 Հադրութի շրջանից զոհված ազատամարտիկ Արթուր Գալստյանի մոր ` Լյուդմիլա Գալստյանի վիրահատության համար դրամական օգնություն 449438
11 Արցախից Ազատամարտիկ Դավիթ Դալաքյանի աչքերի վիրահատության ծախսերի փոխհատուցում 370786
12 ՀՕՄ Արցախի մեկուսի կառույցի հետ Պաշտպանական բանակի առաջնագծում «Մայրական երախտագիտություն» ծրագրի համաֆինանսավորում 786517 ՀՕՄ Արցախի կառույցի հետ համագործակցությամբ
13 «Արաքսի հովիտ» ծրագրի շրջանակում Արաքսավան բնակավայրում աշխատատեղերի ստեղծման ծրագրին աջակցություն (մոտ 25 աշխատատեղ) 2320000 ԼՂՀ Կառավարության համագործակցությամբ
14 2016 թ. Ուսումնական տարում ՊԲ 5 լավագույն հրամանատարներին անվանական զենքով պարգևատրում 8615900 ԼՂՀ ՊԲ համագործակցությամբ
Կարդալ ավելին

2017-02-07

16.11.2016
Person image

Վերջին շրջանում մեծացել է «Մարտիկ» հիմնադրամի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը: Հիմնադրամը պետական ռեգիստրում գրանցվել է 2002 թվականից: Այն գործել ու գործում է ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում` հիմնադրամի կանոնադրային նպատակներին և խնդիրներին համապատասխան, ժամանակին կատարում է պետության հանդեպ պարտավորությունները և հրապարակում է իր գործունեության տարեկան հաշվետվությունները www.azdarar.am կայքում: Հասարակությունում առկա հետաքրքրությամբ պայմանավորված` martik.am կայքում այսուհետ կտեղադրվեն բոլոր այն ծրագրերը, որոնք իրագործվում են հիմնադրամի լրիվ կամ մասնակի ֆինանսավորմամբ: Գործադիր տնօրեն` Ս.Սեդրակյան

Կարդալ ավելին

2016-11-16

Էլեկտրոնային «Հուշարձան» նվիրված հայոց բանակին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի տված հարցազրույցը «Երկիր» թերթին
Person image

5 տարի անց անկիրթ հրամանատարներ չենք ունենալու:
Ինտերնետում հայտնվել է «Մարտիկ» հիմնադրամի էջը` www.martik.am, որտեղ զետեղված են մասնակիցների լուսանկարները: Մասնակից դառնալու համար անհրաժեշտ է հիմնադրամի հաշվին մուծել 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. այդ միջոցները նախատեսվել են Հայաստանում ռազմական կրթության զարգացմանը: Հիմնադրամի նպատակների եւ խնդիրների մասին պատմում է հիմնադիր, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:
- Հիմնադրամի ծնունդն ունի երկար պատմություն: Եղել են մանրամասն քննարկումներ ինչպես բանակի իմ գործընկերների, այնպես էլ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ի՞նչն է խնդիրը: Բյուջեն միշտ չէ, որ հնարավորություն է տալիս լուծելու ռազմական կրթության, սպաների պատրաստման խնդիրները: Միտք առաջացավ դիմել հայ բարերարներին՝ աջակցելու ռազմական կրթությանը եւ գիտությանը: Այնուհետ մշակվեց մեխանիզմ, որ թույլ է տալիս այդ գործին ներգրավել հնարավորինս շատ հայերի, եւ մյուս կողմից՝ ստեղծել պահուստային միջոցներ (չէ որ 20-րդ դարում եղան բազմաթիվ պատերազմներ եւ արտակարգ իրավիճակներ): Հիմնադրամը կոչվում է «Մարտիկ» եւ յուրաքանչյուր ոք, ով ընդունում է հիմնադրամի նպատակները եւ մուծում մուտքի վճարը, իրեն հայտարարում է մարտիկ: Նա մարտիկ է ոչ թե կռվի դաշտում, այլ երկրի անվտանգության ամրապնդման գործում: Մուտքի վճարներից կազմվում է անձեռնմխելի ֆոնդ, որը կարող է օգտագործվել վտանգի դեպքում, ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պաշտպանության նախարարի եւ հիմնադրամի նախագահի միաձայն համաձայնությամբ: Իսկ մայր գումարից ստացված տոկոսները կուղղվեն կանոնադրական խնդիրների կատարմանը՝ ռազմական կրթությանը: Ես համոզված եմ, որ մասնակիցների քանակն աճելու է շատ արագ, եւ տոկոսները միանգամայն բավարար են լինելու ռազմակրթական ծրագրերի իրականացման համար ինչպես Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների բազան ընդլայնելու, այնպես էլ հայ սպաներին արտասահմանում կրթելու համար:
- Դուք նշեցիք մի մեխանիզմ, որը պաշտպանում է մայր գումարը ոչ նպատակաւյին ծախսերից: Իսկ կա՞ն նաեւ լրացուցիչ մեխանիզմներ, որ ապահովագրեն պաշտոնյաների կամայականություններից եւ անբարեխիղճ մարդկանց միջամտությունից:
- Կանոնադրությամբ ամրագրված է գումարներն օգտագործելու մեխանիզմը: Ամրագրված են նաև կանոնադրության այն կետերը, որոնք փոփոխման ենթակա չեն. դա ամրագրված է նաեւ բանկի հետ ստորագրված պայմանագրում: Շուտով կանոնադրությամբ ամրագրվելու է նաեւ հետեւյալ դրույթը. հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է լինել ցանկացած հայ, որն իրեն համարում է քարոզիչ եւ 1000 մարդու դարձնում է հիմնադրամի մասնակից: Նա ստանում է ձայնի իրավունք ինչպես տոկոսները, այնպես էլ մայր գումարը ծախսելու հարցում (մայր գումարը ծախսելու վերաբերյալ իր ստորագրությունը դնելուց առաջ հիմնադրամի նախագահը պետք է ունենա Հոգաբարձուների խորհրդի որոշումը): Եթե հիմնադրամն ունենա 1 մլն մասնակից, ապա կունենա հոգաբարձուների խորհրդի 1000 անդամ: Հոգաբարձուները պետք է հավաքվեն տարին 1 անգամ, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես:
- Ինչպե՞ս է վերահսկվելու ծրագրերի իրականացումը, որպեսզի չկրկնվեն, օրինակ, «Հայաստան» հիմնադրամի հետ կապված նախադեպերը՝ գումարների փոշիացման առումով:
- Մեր մոտեցումը հետևյալն է՝ պաշտպանության նախարարը պետք է ծրագիր ներկայացնի Հոգաբարձուների խորհրդին, որը բազմակողմանի քննարկվելուց հետո միայն կայացվելու է որոշում՝ նախարարությանը գումար տրամադրելու կոնկրետ ծրագիր իրականացնելու համար: Իրականացնելու ենք այնպիսի ծրագիր, որը թափանցելի է Հոգաբարձուների խորհրդի համար, և ինքնին հասկանալի է, որ գաղտնի ծրագրեր չեն ֆինանսավորվելու:
- Ի՞նչն է պատճառը, որ մուտքի վճարը սահմանվել է 100 ԱՄՆ դոլար, ոչ ավելի, ոչ պակաս:
- Հիմնադրամն առաջնահերթ խնդիր է համարում ոչ թե գումար հավաքելը, այլ առավելագույն քանակով մասնակիցներ ունենալը: Դա դիտում ենք որպես հայեցի դաստիարակության ձեւ: Գումարը հավասար է սահմանվել, որպեսզի բոլոր մասնակիցները լինեն հավասար: Չէ՞ որ մարտի դաշտում բոլորը հավասարապես են վտանգի ենթարկվում՝ անկախ գույքից եւ ունեցվածքից: Իսկ գումարը սահմանվել է 100 ԱՄՆ դոլար, որովհետեւ ցանկացած ոք, եթե կամենա, իր կյանքի ընթացքում կարող է այդպիսի գումար մուծելու հնարավորություն գտնել: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են, ասենք, ներդնել մեկ միլիոն, կարող են դա անել բարեգործական հիմնադրամների միջոցով:
- Ինչպե՞ս եք պայքարելու պաշտպանության համակարգում առկա բացասական երեւույթների դեմ, որպեսզի ժողովուրդը վստահի նախարարությանը եւ դառնա հիմնադրամի մասնակից:
- Մեկ ամսվա ընթացքում հավաքագրված մասնակիցների քանակն արդեն իսկ վկայում է, որ հասարակությունը հավատում է բանակին: Ինչ վերաբերում է թերություններին, ապա բանակը մեկուսացված չէ հասարակությունից եւ հետեւաբար ունի նույն թերությունները, ինչ որ հասարակությունը: Կարեւորը դրանք ժամանակին հայտնաբերելն ու վերացնելն է: Վստահ եմ, որ մասնակիցները, նկատելով թերությունները, անպայման կահազանգեն ինտերնետային էջում նշված հասցեով:
- Հայտնի է, որ մեր բանակի ամենացավոտ խնդիրներից մեկը դասակի հրամանատարների պակասն է: Տարիներ շարունակ հայտարարություն էր տրվում, որ բարձր աշխատավարձով հրավիրվում են սպաներ, այնուամենայնիվ խնդիրն այսօր էլ է հրատապ: Ի՞նչն է պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ ձգտում են մնալ անորոշ վիճակում, բայց չմտնել բանակ:
- Հայաստանում ԽՍՀՄ օրոք չկային ռազմաուսումնական հաստատություններ: Եվ ռազամական կրթություն ստանալու համար հայ երիտասարդները մեկնում էին այլ հանրապետություններ: Անկախություն հռչակելուց հետո հայտվեցինք փաստի առաջ: Լավ է, որ ԽՍՀՄ տարբեր զորամասերում ծառայող բազում հայ սպաներ վերադարձան Հայաստան, եւ պատերազմի ժամանակ իրար հետ ձուլվեցին հայ կամավորականը եւ կադրային սպան: Բանակաշինության հաջորդ փուլում սպայական կարգի համալրումը կատարվում էր բուհերի ռազմական ամբիոններում ռազմական մասնագիտություն ձեռք բերած «երկտարեցի» սպաներով, սակայն 1997-ին դասակի հրամանատարների համալրման այդ կոնտիգենտը նույնպես սպառվեց. գրեթե բոլորը զորակոչվել էին եւ ծառայել իրենց հասանելիք 2 տարին: Ցավոք սրտի բուհերում այդ տարիներին փակվեցին ռազմական ամբիոնները,և այդ բացը փորձում ենք լրացնել ավագների ինստիտուտով: Այժմ բարձրագույն քաղաքացիական կրթություն ունեցողները զորակոչվելիս անցնում են վեցամսյա դասընթացներ եւ նշանակվում դասակի հրամանատարներ: Քայլեր են արվում, որպեսզի ստեղծվի միջբուհական ռազմական ամբիոն, որտեղ ուսանողները կստանան համապատասխան ռազմական կրթություն: Հիմա մեր մարտավարությունը հետեւյալն է՝ առաջխաղացման ցուցակներում դասակի հրամանատարներին փոխարինելու են գալիս ռազմաուսումնական հաստատություններն ավարտածները: Այսօր իսկ հատուկենտ են այն վաշտի հրամանատարները, որոնք չունեն կամ ռազմական կամ քաղաքացիական բարձրագույն կրթություն. 5 տարի հետո ամբողջ հրամանատարական կազմը բաղկացած է լինելու ռազմական կրթական բարձր ցենզ ունեցողներից:
- ԽՍՀՄ ռազմական կրթության համակարգի մի մասն էր դպրոցների զինղեկների ինստիտուտը, որն ավերվեց: Ի՞նչ է արվում դրա վերականգնման համար:
- Վերջերս կրթական բարեփոխումների կենտրոնում քննարկվեցին այն ուսումնական նյութերը, որոնք պետք է ունենա միջնակարգ դպրոցը: Անցյալ տարի հրատարակվեց ռազմագիտության նոր դասագիրք, կան մեծ քանակությամբ ուսումնական պաստառներ, բյուջեից միջոցներ են նախատեսված դպրոցների ռազմագիտական կաբինետները ձեւավորելու համար: Այսօր գիտության եւ կրթության նախարարության հետ քննարկվում է ռազմամարզական թեքումով դպրոցների հարցը, եւ եթե հաջողվի յուրաքանչյուր մարզում ունենալ մեկական այդպիսի դպրոց, ապա դրանք կարող են դառնալ ռազմական գիտելիքների «բյուրեղացման կենտրոններ» բոլոր դպրոցների համար: Գյումրիում արդեն այդպիսի կարգավիճակ ունի թիվ 37 դպրոցը: Եվ, ի տարբերություն ստանդարտ ռազմամարզական թեքումով դպրոցների, այստեղ ռազմամարզական թեքումը լինելու է 4-րդ դասարանից: Եվ հաջորդը՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտում կա ռազմական ամբիոն, որտեղ պատրաստում են ռազմագիտության ուսուցիչներ: Իսկ անցյալ տարի բոլոր զինղեկները, ովքեր ունեն բարձրագույն կրոություն, ստացել են առաջին սպայական կոչումը: Ինչքան տեղյակ եմ, նախարարության կողմից լուծվել է նաեւ զինղեկների զինվորական համազգեստի հարցը, եւ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում նաեւ աշակերտները կկարողանան ռազմագիտության դասերին ժամանել զինվորական հագուստով:

Հարցազրույցը վարեց՝
Հովհաննես Գալաջյանը

Կարդալ ավելին

2002-10-28

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Person image

Հայրենակիցնե՛ր, մեր անկախության կերտման ճանապարհին ստիպված ենք եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ: Այսօր կարող ենք վկայել, որ մեր սերունդը իր խնդիրը կատարել է պատվով. ազգի լավագույն զավակների արյան գնով հաջողվել է հաղթանակել մեզ պարտադրված պատերազմում, հաջողվել է ողջ աշխարհին ապացուցել, որ հայի ազատության գրավականը նրա անկոտրում ոգին է ու անսահման հայրենասիրությունը: Այսօր էլ սակայն պատերազմը չի ավարտվել, պարզապես տեղափոխվել է այլ հարթություն. հիմա եկել է հերոսների կյանքի գնով ազատագրված հայրենիքը շենացնելու, նրա պաշտպանությունն ու անվտանգությունը ամրապնդելու, ժողովրդի համար տնտեսական բարեկեցությունն ու արժանավայել կենսամակարդակը ապահովելու պահը: Այս կարեւորագույն նպատակը իրագործելու համար նորից անհրաժեշտ է համախմբվել, ի մի բերել մեր ազգի հզոր ներուժը, կարողությունները, կամքը:
«Մարտիկ» հիմնդրամը ստեղծվել է Հայաստանի հզորացմանը նպաստելու, նրա պաշտպանությունը ամրապնդելու նպատակով, իսկ այդ ազգանվեր գործին օգտակար լինելը յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքն է:
Սիրելի հայրենակիցնե՛ր,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի եւ ողջ ժողովրդի անունից կոչ եմ անում Ձեր ավանդը ներդնել այս ազգանպաստ գործում, դառնալ «Մարտիկ» հիմնադրամի մասնակիցներից մեկը: Հիշենք, որ մեր դատավորը լինելու է պատմությունը, ուստի իրավունք չունենք սխալվելու:

Հարգանքներով՝
գեներալ - լեյտենանտ
Ս. ՕՀԱՆՅԱՆ

Կարդալ ավելին

2002-06-06

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մաղթանքը հիմնադրամին
Person image

ԳԻՐ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ 

Ուրախությամբ տեղեկացանք, որ Պաշտպանության Նախարարության նախաձեռնությամբ նրա համակարգում հաստատվել է «Մարտիկ» հիմնադրամը, նպատակ ունենալով աջակցել տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում Հայոց Բանակի սպաների եւ մարտիկների ուսման ու վերապատրաստման գործին:
Հիմնադրամը երկրապահ եւ ազգաշահ ծառայության է կոչված: Շնորհիվ«Մարտիկ»-ի գործունեության, անտարակույս, մեր Հայրենիքի սահմանների պաշտպանները լավագույնս պիտի տիրապետեն արդի ռազմական տեխնիկայի եւ զինարվեստի հնարավորություններին, եւ Հայոց Ազգային Բանակը մարտունակ ու զորեղ պիտի լինի ոչ միայն իր հայրենապաշտ ոգով, այլեւ կատարյալ պատրաստվածությամբ:
Հայաստանի անկախության շուրջ տասնամյա ժամանակամիջոցում Հայրենիքի պաշտպանության մարտերում ծնունդ առած եւ անհավասար պայքարի հաղթանակներում ինքն իրեն հաստատած մեր բանակը, հավատում ենք, մասնագիտորեն պատրաստ ու կարող իր զին ծառայողներով պիտի շարունակի խաղաղ, անվրդով ու անխաթար պահել մեր Հայրենիքի սահմանների ապահովությունը:
Հավատի մեր Սրբօրրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում հիմնադրամի նախաձեռնողներին ու պատասխանատուներին եւ առ Աստված հայցում, որ «Մարտիկ»-ը հաջողությամբ իրականացնի իր հայրենանվեր առաքելությունը՝ նոր հնարավորություններ հավելելով մեր Ազգային Բանակին:
Թող Տերը օրհնի«Մարտիկ» հիմնադրամի գործունեությանը սատարող նվիրատուներին՝ ի խնդիր Հայոց Բանակի զորացման եւ Հայրենի մեր երկրի պահպանության:
«Երանի ժողովրդեան, որ գիտեն զօրհնութիւնս Քո, Տէր» (Սաղմ.88.16):

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Կարդալ ավելին

2002-06-06

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի տված հարցազրույցը «Իրավունք» շաբաթաթերթին

2002-05-22