ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի տված հարցազրույցը ՙԵրկիր՚ թերթին

Գիտատեխնիկական առաջընթացը թույլ է տալիս իրականացնել
հաճախ երեւակայության մեջ չտեղավորվող մտահղացումներ: Ինտերնետ
ցանցի ստեղծումը դրանցից մեկն էր: Այսօր արդենª սովորական եւ
առօրյա մի բան: Սակայն այդ նույն ինտերնետում կենդանի հուշարձան
կառուցելըª նվիրված հայ ժողովրդին, նման է խենթության եւ թերեւս
ծնունդ է մեծ հայրենասիրության:

 ՙՄարտիկ՚ ինտերնետային էջում(www.martik.am)կամաց-կամաց հուշարձան է ՙքանդակվում՚,
եւ հուշարձանը ձոնվում է նրանց, ովքեր նույնանուն հիմնադրամին
մասնակից են դառնում: Նրանց թիվն արդեն երկու հազարին մոտ է:
Իսկ 2050 թվականին աըդ թիվը կհասնի մեկ միլիոնի: ՙԱնգամ մասնակից
անվանումը պատահական չէ. ոչ բարերար, ոչ ներդրող, այլ մասնակից,
ասել է թեª մասնակից այն գործին, որ բանակաշինություն է կոչվում՚,-
ասում է ՀՀ պաշտպանության փոխնախարար, ՙՄարտիկ՚ հիմնադրամի հիմնադիր
Արթուր Աղաբեկյանը եւ ավելացնում, որ հիմնադրամն անհրաժեշտ էր
ստեղծել ոչ թե 2002 թվականի ապրիլին, այլ դեռեւս այն ժամանակ,
երբ հայոց բանակը նոր էր սկսել ձեւավորվել: Այսօր արդեն բանակը
անհրաժեշտ է համալրել զինվորական կրթությամբ սպաներով եւ ռազմակրթական
ծրագրերով: Որքան էլ ցավալի է խոստովանելը, այնուամենայնիվ,
մեր բանակի հանդեպ նկատելի է անտարբերությունը: Հավատը վերականգնելու
փորձ է ՙՄարտիկ՚ հիմնադրամը, որի կանոնադրությանը ծանոթանալովª
նկատում ես, որ որեւէ այլ հիմնադրամիª արդեն ծանոթ կանոնադրության
վրա չի կառուցվել: ՙՄեր մոտեցումները եղել են այնպես, որ սա
իսկապես դառնա համազգային նշանակության գործընթաց, որ յուրաքանչյուր
հայ կարողանա մասնակցել, դառնալ մարտիկ: Սակայն հիմնադրամում
գումար ունենալը երկրորդական է: Առաջնային է մեզ համար վստահության
վերականգնումը եւ հավատի վերականգնումը բանակի եվ նաեւ մեր պետության
ապագայի հանդեպ՚,- այսպես է մեկնաբանում գեներալ Աղաբեկյանը
հիմնադրամի ստեղծման նպատակը:

 Մասնակցիր
 ապրիր հավերժ

 Հիմնադրամի կանոնադրության մեջ ամրագրված է, որ յուրաքանչյուր հայ, անկախ
իր պաշտոնից, սոցիալական դիրքից, կարող է ՙՄարտիկ՚ հիմնադրամին
մեկ անգամ վճարում կատարել: Հարյուր դոլարին համարժեք դրամի
չափը նույնպես պատահական չէ սահմանված: Ըստ Ա. Աղաբեկյանիª մինչ
կանոնադրության հաստատումը տեղի ունեցած խորհրդակցություններում
հաշվարկվել է, որ Հայաստանում, հաշվի առնելով նաեւ երկրի սոցիալական
կացությունը, 10 հազար մարդ, այնուամենայնիվ, կարող է վերը նշված
գումարը, ցանկության դեպքում, հիմնադրամի հաշվին փոխանցել:

 Հայաստանում կարող են: Իսկ Սփյուռքի դերակատարությունը նույնպես չպետք է
բացառել: ՙՄարտիկի՚ հիմնադիրներն այս հարցում յուրահատուկ մոտեցում
են ցուցաբերել: Սփյուռքում վերջերս որոշները քարոզչություն են
տանում, թե Հայաստանին ուղղված նվիրատվությունները աննպատակ
են ծախսվում: Սա կազմակերպում են նրանք, ովքեր այդպիսով ուզում
են արդարացնել իրենց չմասնակցելը ազգանպաստ որեւէ գործի: Այդ
տրամադրությունները վերափոխելու համար որոշվել է, որ մինչեւ
հիմնադրամի մասնակիցների թիվը Հայաստանում չհասնի 10 հազարի,
Սփյուռքի մեր համայնքներում քարոզչություն չի ծավալվելու:

 Հիմնադրամն ունի 2000 մասնակից: Նրանց թվում են եւ երկրի նախագահը, եւ կաթողիկոսը,
եւ բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, քաղաքական գործիչներ:Իսկ որքանո±վ
է մեր շարքային քաղաքացին մասնակից: Արթուր Աղաբեկյանի խոսքերով,
ՙՄարտիկի՚ նկատմամբ անտարբերության կամ չգնահատման վերաբերմունք
երբեք չի նկատել, եւ խոսքը որեւէ պաշտոնյայի մասին չէ. ՙՄեր
շարքային հայը խանդավառվում է, ոգեւորվում ու հնարավորության
դեպքում մասնակից դառնում՚,- նշում է հիմնադրամի նախագահը:

 Հիմնադրամը
առաքելություն ունի հարատեւ ապրելու, իսկ հիմնադիրները հույս
ունեն մինչեւ 2050 թվականը ՙՄարտիկի՚ ինտերնետային էջում տեսնել
մեկ միլիոն հայերի, որոնց անուններն ու լուսանկարները զետեղված
կլինեն էլեկտրոնային այդ յուրահատուկ ՙհուշարձանում՚, որի նախատիպը
ցայսօր ոչ մի երկրում չի եղել:
 
 Ապահովագրված են, արդյոք, գումարները

 Այս հարցը կանոնադրությունը եւս լուծել է: Հիմնադրամին վճարած մայր գումարն անձեռնմխելի
է եւ կարող է օգտագործվել միայն երկրի նախագահի, կաթողիկոսի,
պաշտպանության նախարարի եւ ՙՄարտիկ՚ հիմնադրամի նախագահի միաձայն
որոշմամբ: Համաձայնություն պետք է տան նաեւ հիմնադրամի խորհրդի
հոգաբարձուները: Այդ գումարները կարող են ծախսվել միայն այն
դեպքում, երբ պետականությանը վտանգ է սպառնում, կամ պարտադրված
պատերազմի սպառնալիք կա:

  Հիմնադրամի տոկոսները բանակին առնչվող այս կամ այն ծրագրի իրականացմանը
տրամադրելու քննարկումները նախատեսվում են 2003 թվականի վերջին
ամիսներին. ՙԱռայժմ մենք այդ գումարների կարիքը չունենք: Այսօր
պետք է աշխատել ՙՄարտիկն՚ առավելագույնս մասսայականացնելու ուղղությամբª
ուրախացնելով մեր բարեկամներին եւ տխրեցնելով մեր թշնամիներին՚,-
ասում է գեներալ Արթուր Աղաբեկյանը:

Back