Կանոնադրություն
Հիմնադրամի հիմնադիրներն են`
Սերժ Ազատի Սարգսյան 30. 06.1954թ. AE 0333333, 001 30.06.1999թ. ք. Երևան, Ձորափ, տուն 72:
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան 24.11.1963թ. AE 0604030, 001 31.07.2000թ ք. Երևան Պռոշյան ավան, շենք 2, բն.32
Միշա Գվիդոնի Մելքոնյան 18.10.1952թ. AA 0449062 014 04.07.1996թ ք. Երևան Րաֆֆու փող.,73 շենք բն.13:
Սեդրակ Գերասիմի Սեդրակյան 20.02.1955թ AA 0315109 001 07.03.1966թ ք Երևան, 16-րդ թաղ. 29շ. բն. 80 :
Արշեն (Տգրան) աբեղա Սանոսյան 19.03.1974թ AC 0241098 046 01.04.1988թ Կոտայքի մարզ, գյուղ Բուժական
<Մարտիկ> Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան և գրանցվել է սահմանված կարգով:
Հիմնադրամի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանի հզորացմանը , պաշտպանւթյան ու ազգային անվտանգության ամրապնդմանը:
Հիմնադրամի հիմնական խնդիրներն են`
- օժանդակել Հայաստանւմ ռազմական գիտւթյան զարգացման և զինվորական կադրերի պատրաստման գործին,
- կրթաթոշակներ հիմնել շնորհալի ուսանողների համար:
Հիմնադրամին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով ընդունում է նրա կանոնադրությունը, նպատակներն ու խնդիրները և նպաստում դրանց իրագործմանը:
Հիմնադրամին մասնակցել ցանկություն ունեցող անձը Հիմնադրամի հոգեբարձուների խորհրդին ներկայացնում է իր լուսանկարը և Հիմնադրամի մասնակցի մուտքավճարը մուծելու մասին տեղեկատվություն: Մասնակցի համար ինտերնետային ցանցում կբացվի առանձին էջ` նրա լուսանկարով և անուն-ազգանվան նշումով:
Հիմնադրամի մուտքավճարի գումարը (մայր գումարը) անձեռնմղելի է և կարող է օգտագործվել միայն Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը վտագվելու դեպքում` ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ պաշտպանության նախարարի և Հիմնադրամի նախագահի միաձայն համաձայնությամբ:Մայր գումարից ստացված տոկոսները կնպատակաուղղվեն Հիմնադրամի կանոնադրական խնդիրների կատարմանը:
Մասնակցի մուտքավճարի չափը սահմանվում է 100 ԱՄՆ դոլար, այն չի կարող լինել ոչ պակաս, ոչ էլ ավելի: Բանկային փոխանցման ծախսը Հիմնադրամի մասնակցի հաշվին է:
Հիմնադրամի խնդիրն է նպաստել ազգի հարատևությանը:Ովքեր պատրաստ են մասնակցելու այս սրբազան գործին` մի հապաղեք, ովքեր հոգեպես պատրաստ են, ֆինանսապես` ոչ, մի շտապեք կամեցեք և կլինեք Մարտիկ:
Հիմնադրամի կառավարման բարձրագույն և վերահսկողական մարմինը հոգեբարձուների խորհրդն է, որի կազմում կարող է ընդգրկվել Հիմնադրամի կանոնադրությունը ընդունող և իր քարոզչությամբ առնվազն 1000 մարդու մասնակցությունն ապահովող յուրաքանչյուր անձ:
Հիմնադրամի նախագահ` Ա. Աղաբեկյան